երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Այսօր հայոց ցեղասպանության զոհրի  ոգեկոչման 105-րդ տարելիցն է։ Սակայն բազնահազար քաղաքացիները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու հնարավորություն չեն ունենալու։  Դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները փակ են՝ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով։

Փոխարենը աշխարհասփյուռ հայությունը կունենան հեռահար մասնակցել հիշատակի արարողություններին։ Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումներն այս անգամ կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով այժմ կիրառվող առողջապահական սահմանափակումները։  Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

Ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոնարհումի արարողությունը կուղեկցվի դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:

Երեկոյան 22։00-ից կմեկնարկի հիշատակի օրվա գեղարվեստական ծրագիրը, որն ուղիղ եթեր կհեռարձակվի ողջ գիշեր։

  • Կիսվել: