«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա». Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Կոլոննան, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ, և Ֆրանսիան ողջունում է այն»։
Ի հավելումն, Կոլոննան Ադրբեջանի ԱԳ նախարարին հրավիրել է Փարիզ։