շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այս վիճակից դուրս գալու համար քննակումներ կան իմ և ՀՀ նախկին 3 նախագահների միջև. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Այս վիճակից դուրս գալու համար քննակումներ կան իմ և ՀՀ նախկին 3 նախագահների միջև. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար պետք է քննարկել, հանդիպումներ անցկացնել ու լուծման տարբերակներ գտնել: Այս մասին այսօր Tert.am-ի, «Արմնյուզ»-ի և ևս չորս լրատվամիջոցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Tert.am-ի հարցին, թե այդ լուծման տարբերակների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը քննարկումներ ունենո՞ւմ է ՀՀ երեք նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, քաննարկուներ լինում են»:

Ճշտող հարցին՝ այսինքն նա քննարկումներ ունենո՞ւմ է նախկին նախագահների հետ, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Հանդիպում ենք, քննարկում ենք, կարծիքները տարբեր են լինում, սակայն որ կարծիքն ավելի ճիշտ է, դա հիմնավորվում է, ընդունվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: