հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս փուլում ՀՀ համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը. ՏԿԵ փոխնախարար

Այս փուլում ՀՀ համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը. ՏԿԵ փոխնախարար

ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Հակոբ Վարդանյանն ընդունել են ԳԴՀ դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման (GIZ) և Տեղեկատվության վերականգնման վարկերի բանկի (KFW) պատվիրակություններին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

GIZ-ի և KFW-ի ներկայացուցիչները նշել են, որ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությունը մեծ կարևորություն ունի իրենց համար, ապա փոխնախարար Հակոբ Վարդանյանից հետաքրքրվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» ծրագրի ընթացքի վերաբերյալ։

ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ի պատասխան նշել է, որ ծրագիրը նախարարության ուշադրության կենտրոնում է։

Հակոբ Վարդանյանը նաև նշել է, որ այս փուլում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը, ինչը թույլ կտա էներգետիկայի ոլորտում դիվեսիֆիկացիա մտցնել։

Հանդիպման մյուս հատվածում հյուրերը ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ քննարկել են ջրային տնտեսության ոլորտում առկա իրավիճակը և հետաքրքրվել, թե որ հարցերում կարող են օգտակար լինել։

Վաչե Տերտերյանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է կեղտաջրերի մաքրման կայանների մոդելի մշակման անհրաժեշտության մասին և ընդգծել այդ ոլորտում գերմանական կողմի հետ համագործակցության անհրաժեշտությունը։

ՏԿԵ նախարարի տեղակալը նաև նշել է, որ առաջիկայում պատրաստ կլինի ռազմավարական փաստաթուղթ, որը նախարարությունը կներկայացնի դոնոր կազմակերպություններին՝ ակնկալելով սերտ համագործակցություն։

  • Կիսվել: