շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այս խորհրդարանի շենք այլևս քաղաքական մեծամասնությունը պետք է մտնի միայն մեր ուզած օրակարգով. Սաղաթելյան

Այս խորհրդարանի շենք այլևս քաղաքական մեծամասնությունը պետք է մտնի միայն մեր ուզած օրակարգով. Սաղաթելյան

Ազգային ժողովի շենքում գտնվող քաղաքական մեծամասնությանը հայտարարում ենք, որ իրենք այլևս հակապետական և հակազգային են և չեն ծառայում ՀՀ ժողովրդին շահերին: Այս մասին այսօր, դիմելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին, ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս Խորհրդարանի շենք այլևս քաղաքական մեծամասնությունը պետք է մտնի միայն մեր ուզած ու թելադրած օրակարգով, այս քաղաքական մեծամասնությունը այլևս անելիք չունի, թող գնա թուրքական Միլի մեջլիսում շարունակի իր գործունեությունը՛՛:

Հիշեցնենք, որ քաղաքացիները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, այս պահին նրանք Դեմիրճյանի փողոցում են հավաքված:

Դիմելով ոստիկաններին՝ Սաղաթելյանն ասաց. ՛՛Հարգելի՛ ոստիկաններ, մենք ձեզ հետ հարց չունենք, սադրանքների չգնաք, մենք շարունակելու ենք մեր բողոքի անհնազանդության ակցիան, այս խորհրդարանն այլևս պետք է պատգամավոր չմտնի: Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնել ժողովրդի ու բանակի կողքին, այդ բանակը ոչ միայն մերն է, այլ նաև ձերն է՛՛:



 

 

 

  • Կիսվել: