կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս իշխանությունը չի հանդուրժում ընդդիմադիր ընտրված որևէ իշխանության որևէ ՏԻՄ-ում․ Զուրաբյան

Այս իշխանությունը չի հանդուրժում ընդդիմադիր ընտրված որևէ իշխանության որևէ ՏԻՄ-ում․ Զուրաբյան

Սա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունն է, մենք տեսնում ենք, որ հիմա հարցերը լուծվում են ուժային մեթոդներով: Այս մասին այսօր Ալավերդու համայնքապետարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։  

«Այսինքն՝ ոչ թե փորձում են ինչ-որ երկխոսության գնալ․․․, կան բազմաթիվ մեխանիզմներ՝ դատական կարգով և այլն, բայց այս հարցերը լուծվում են ոստիկանության ճնշմամբ»,- ասաց նա։ 

Նա հիշեցրեց, որ Փաշինյանը միշտ պարծենում է ժողովրդավարական արժեքներով, ազատ ընտրություններով. «Բայց պարզվում է, որ դա ֆիկցիա է։ Քննչական մարմիններով, ոստիկանական ուժերով, դատական մարմիններով ճնշումներ են գործադրվում։ Ստացվում է, այս իշխանությունը չի հանդուրժում ընդդիմադիր ընտրված որևէ իշխանության որևէ ՏԻՄ-ում։ Մենք էլ ուզում ենք հասկանալ՝ ի վերջո գործո՞ւմ են Սահմանադրություն, օրենքներ։ Եկել ենք այսեղ՝ փորձելու այս պրոցեսին տալ ժողովրդավարական, օրինական ընթացք»:

  • Կիսվել: