երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այս գործելաոճով Ադրբեջանը արդարացնող քայլ է նախապատրաստում իր հավանական գործողությունների համար. փորձագետ

Այս գործելաոճով Ադրբեջանը արդարացնող քայլ է նախապատրաստում իր հավանական գործողությունների համար. փորձագետ

Ադրբեջանի իշխանությունը կրկին արհեստական սրում է իրավիճակն առաջնագծում՝ տարածելով ակնհայտ սուտ տեղեկություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

՛՛Ըստ Ադրբեջանի իշխանության տարածած հայտարարության, այսօր Հայակական կողմը կրակ է բացել Թվուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ , ինչի հետևանքով գյուղի բնակելի տներից մեկը տուժել է։

Այդ վնասված տան հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ կրակոցների հետքերը նոր չեն, և պետք չէ նեղ մասնագիտական աչք ունենալ, որպեսզի դրանք տեսնել։
Տավուշյան մարտերից հետո, առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն այդ օրերի իրադարձություններից տուժած բնակելի տների նկարներ է հրապարակում և ներկայացնում իբրև թե նոր դեպքեր։

Այս գործելաոճով Ադրբեջանը պարզապես արդարացնող քայլ է նախապատրաստում իր հավանական գործողությունների համար՛՛,-նշել է նա։





  • Կիսվել: