կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս երկիրը դարձել է ասող-խոսողների երկիր․ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմադիրների մասին

Այս երկիրը դարձել է ասող-խոսողների երկիր․ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմադիրների մասին

Ես ոչ մեկի հետ որեւէ պրոբլեմ չունեմ. եթե ես պրոբլեմ ունենայի, մենք բոլոր միջոցառումներին չէինք մասնակցի ամենաակտիվ կերպով: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմության ներսում կան տարաձայնություններ եւ արդյոք ինքը որեւէ խնդիր ունի ընդդիմության այլ ուժերի հետ:

«Ես կարող է ասեմ, նրանք ասեն՝ չէ, շատ ավելի ակտիվ կերպով կարող էին մասնակցել: Ցավոք սրտի այս երկիրը դարձել է ասող-խոսողների երկիր: Ոչ թե գործողություններով, քայլերով են դատում, այլ ուղղակի ում գլխին ինչ փչում է, խոսում են»,-ասաց նա:

  • Կիսվել: