«Այո՛, պտի նստեն, փորձվի մեկը չանի, մաֆիայի ժամանակները պրծել են»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կրկին հունից դուրս եկավ, հայտարարեց՝ բոլոր ընդդիմադիրները նստելու են։
«Այո՛, պտի նստեն, Ծառուկյան Գագիկն ու Քոչարյան Ռոբերտը պտի փող չունենան, որ կաշառք բաժանեն, սա իմ քաղաքական հանձնառությունն է, ու այն պետությունը, որ սա չի անի․․․ չի կարա չանի, սա իմ ասածը չի, սա Հայաստանի ժողովրդի ասածն է, փորձվի մեկը չանի»,- վրդովված հայտարարեց նա։
Փաշինյանն ասաց, թե «մաֆիայի ժամանակները պրծել են»։



