երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այո, իշխանությունը գնում է խաղաղության ճանապարհով․ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյան

Այո, իշխանությունը գնում է խաղաղության ճանապարհով․ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյան

Հետևեք ՊՆ հաղորդագրույթուններին, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, չխաթարենք ու խոչընդոտներ չստեղծենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ներքին Հանդում տիրող իրավիճակին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

Լրագրողի հարցին՝ ստեղծված իրավիճակում շարունակո՞ւմ է իշխանությունը գնալ խաղաղության ճանապարհով, պատգամավորը պատասխանեց․

«Այո, իհարկե, դրա համար պետք է հասկանանք՝ որտեղ ինչ խնդիր է եղել, որտեղից է սկսել»։

Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝  Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը, սակայն, ըժամը 09:30-ի դրությամբ դադարել է:

  • Կիսվել: