շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Այո, ես այս ամենի մեջ կապ եմ տեսնում երեկվա մեր խորհրդակցությունների հետ. Արցախի ԱԺ նախագահը՝ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության մասին

Այո, ես այս ամենի մեջ կապ եմ տեսնում երեկվա մեր խորհրդակցությունների հետ. Արցախի ԱԺ նախագահը՝ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության մասին

Նշել ենք և նշում ենք Արցախի հարցը փակված չէ և մենք պայքարելու ենք մեր իրավունքների համար: Այս մասին Արցախի ներկայացուցչությունում Արմլուրի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը:

«Քննչական գործողությունները դեռ շարունակվում են: Այո, ես այս ամենի մեջ կապ եմ տեսնում երեկվա մեր խորհրդակցությունների հետ:

Այստեղ չկա այնպիսի փաստաթուղթ, որ կարող է մեզ վնասել կամ ՀՀ-ին: Եթե այստեղ ինչ-որ փաստաթուղթ լինի, միայն կարող է օգուտ տալ Հայաստանին կամ մեր ժողովրդին:

Ճնշումներ եղել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի քաղաքապետերի վրա, պատգամավորների վրա, իմ վրա:

Մենք շարունակում ենք մեր աշխատանքները: Ինչ-որ անում ենք այսօր, հաշվի ենք առնում ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և մեր գործողությունների մեջ չկան այնպիսի բաներ, որ կարող են հակասահմանադրական լինել, ընդահակռակը մեր հայրենիքն  է ՀՀ-ն և մեր բոլոր գործողությունները լինելու է ի շահ ՀՀ-ի, Արցախի և ժողովրդի»,-ասել է Դանիելյանը:

  • Կիսվել: