Այո', 44-օրյայի զեկույցը պիտի հասարակությանը հասանելի լինի, բայց դա իմ որոշելիքը չի. Վիլեն Գաբրիելյան
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հարցը պետք է լուծվի բացառապես հանրային հաշվետվողականության, թափանցիկության, օրենքի և օբյեկտիվության սկզբունքների համապատասխան՝ առանց կանխակալ գնահատականների։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը։
«Մեր հասարակության իրազեկված լինելու իրավունքը չի կարող խաթարվել, բայց Վիլեն Գաբրիելյանի կամ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի որոշելիքը չի հրապարակել այն, թե ոչ, բայց Վիլեն Գաբրիելյանի ցանկությունն է, որ այն հանրությանը հասանելի լինի»
Անդրադառնալով հարցին, թե ինչու քննիչ հանձնաժողովում ընդգրկված բոլոր ՔՊ-ական անդամները չեն ստորագրել զեկույցի ներքո՝ Գաբրիելյանն ասաց, որ իր մանդատը վայր դնելուց հետո է զեկույցը պատրաստ եղել ու ինքը հնարավորություն չի ունեցել զեկույցին ծանոթանալու և դրա ներքո ստորագրություն դնելու։



