Այնպիսի ճնշում ենք գործադրելու Բաքվի վրա, որ գերիների հարցը լուծենք․ Ռոբերտ Քոչարյան
Գերիներին վերադարձնելու համար պետք է Ադրբեջանի վրա միջազգային կառույցների ճնշումը մեծացնել։ Այս մասին Արագածոտնում Թալինի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, հայտնի է, որ գերիներին պահում են, հայկական կողմից լրացուցիչ բան ստանալու համար։ «Մենք պետք է ճնշումը մաքսիմալ ավելացնենք Ադրբեջանի վրա, որ նրանք հասկանան, որ գերիներ պահելը նրանց համար անիմաստ է, դրանից նրանց երկրի վարկանիշն է։ Սակայն սա չի արվում։ Հենց գերիների թեման բարձրացնում են, հարցը գցում են ռուսական կողմի գրպանը։ Գերիների հարցով զբաղվողը դարձել է գեներալ Մուրադովը, կարծես մենք կապ չունենք դրա հետ, կարծես Մուրադովն է մեղավոր, որ այդ տղաները գերի են ընկել, և հիմա ինքը պետք է գնա ու գերիներին բերի։
Այս հարցում մենք իմ ասած եղանակներով ու բոլոր հնարավոր եղանակներով շատ արագ այնպիսի ճնշում ենք գործադրելու Բաքվի վրա, որ հարցը լուծենք։ Անբարոյական եմ համարում, որ երկրի ղեկավարը ոչինչ չանելով այդ ուղղությամբ, հայտարարում է․ «դե ոչինչ, մի երկու ամիս էլ կնստեն, հետո մեզ կներեն»։
Անդրադառնալով Աշոտին գերիների հետ փոխանակելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Ռ․ Քոչարյանն ասաց․ «Սա այն թեման չէ, որտեղ էժանագին տրյուկներով կարելի է զբաղվել։ Պարզ է, որ այդպես չի լինելու, ո՞նց եք դա պատկերացնում։ Մինչև ե՞րբ պետք է տանենք այդ աստիճան պրիմիտիվ դեբիլությունը»։