Այն, ինչի ականատեսն ենք հիմա, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման միտումնավոր փորձ է. Փոլ Գավան
վրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով անդամ Փոլ Գավանի համոզմամբ՝ այն, ինչի ականատեսն ենք հիմա, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման միտումնավոր փորձ է:
Այս մասին Գավանը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում և հավելել. «Շրջափակման խստացմամբ՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայերին ներկայացնում է ընտրություն՝ հանձնվել կամ սովամահ լինել»: