երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, նրանք մեզ չեն ների, եթե զիջենք մեր երկրի անկախությունը. Փաշինյան (տեսանյութ)

Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, նրանք մեզ չեն ների, եթե զիջենք մեր երկրի անկախությունը. Փաշինյան (տեսանյութ)

Գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այս մասին այսօր Արմավիրում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»։

 

 

  • Կիսվել: