շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ բոլոր PR-վելու գործերը բաժին են հասել Ավինյանին. Հարց քաղաքապետի պաշտոնակատարին

Այդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ բոլոր PR-վելու գործերը բաժին են հասել Ավինյանին. Հարց քաղաքապետի պաշտոնակատարին

Գործակարգավարական նիստերի անցկացման ֆորմատը քաղաքապետարանի ներքին որոշումն է, մենք այնպես ենք աշխատանքը բաշխել, որ մեզ հարմար լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է, որ քաղաքապետարանում գործակարգավարական նիստերը վարում է Տիգրան Ավինյանը, իսկ այ բյուջեն ներկայացնելու համար եկել է ինքը:

Հարցին՝ այդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ բոլոր PR-վելու գործերը բաժին են հասել Տիգրան Ավինյանին, ժապավեն կտրելիս ինքն է, բացումներ անելիս ինքն է, կառավարության նիստերին ինքն է, Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարոն Ավինյանը 2018-2022 թվականներին եղել է փոխվարչապետ, սա նշանակում է, որ նա շատ լավ տիրապետում է կառավարության աշխատանքը, մասնավորապես, նաեւ ֆինանսական ոլորտի հետ կապված: Մենք կառավարություն դիմել ենք տարբեր հարցերով, եւ այդ աշխատանքը պարոն Ավինյանը կարող է անել շատ արդյունավետ, նա այդ աշխատանքն արել է շատ արդյունավետ, կան հստակ արդյունքներ արդեն: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ հենց ինքը ներկա լինի կառավարության նիստերին»:

Դիտարկմանը, որ կանոնակարգը պահանջում է, որ կառավարության նիստերին ներկա լինի Երեւանի քաղաքապետը, ոչ թե փոխքաղաքապետը, Հովհաննիսյանը խուսափեց արձագանքել:

Հարցին, թե արդյոք քարոզարշավ չէ՞, որ Երեւանի ընտրություններից մի քանի ամիս առաջ Տիգրան Ավինյանը մասնակցում է միջոցառումների, մանկապարտեզներ, խաղահրապարակներ, այլ ենթակառուցվածքներ է բացում, քաղաքապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Ոչ, ես դա չեմ համարում քարոզարշավ, համարում եմ ընթացիկ աշխատանք: Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ, որը տվյալ թիմ, որը տվյալ պահին այդ համայնքում ղեկավարում է, պարզապես ընտրություններից մեկ տարի առաջ գործ չանի:

Այն ոլորտները, որտեղ պարոն Ավինյանն է ղեկավարում, մասնավորապես, շինարարության, ինքն էլ ներկ է լինում բացմանը, ինչը շատ նորմալ է»:

  • Կիսվել: