կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այդ մարդու համար չկա ազգային ու պետական շահ, Արցախ, Մայր Հայաստան․ Տարոն Սիմոնյան

Այդ մարդու համար չկա ազգային ու պետական շահ, Արցախ, Մայր Հայաստան․ Տարոն Սիմոնյան

Իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միթե պարզ չի, որ այդ մարդու համար չկա ազգային ու պետական շահ, Արցախ, Մայր Հայաստան, ազգային արժանապատվություն, հայ ժողովրդի, հայ մարդու իրավունքներն ամենօրյա ռեժիմով ոչնչացնող, հայ զինվորին ու հայ մարդուն սպանող, գերեվարող թշնամի Ադրբեջան ու Թուրքիա …

Կա միայն ինքն ու իր գոյությունը հավերժացնող և իր իսկ կողմից հռչակված «նակիններ» … մնացած ամեն ինչ միջոց է այդ մարդու համար …

Հ.Գ. Դու արի ու հազար անգամ հայտարարի, որ եթե բան չես հասկանում քո խոսքերի առաջացրած հետևանքներից, ՄԻ՛ ԽՈՍԻՐ․․․»։

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ մի քանի հիմնական դրույթների էր անդրադարձել՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, որոնք առնչվում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում։

Նշենք նաև, որ վարչապետի հնչեցրած հայտարարությունների առթիվ դեկտեմբերի 27-ին Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում հայտարարություն կընդունի։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն այս հարցի շուրջ հայտարարություն տարածեց, որտեղ ընդգծում էր, որ դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են և նշում էր մի քանի պատճառներ։

  • Կիսվել: