երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այ դուրսպրծուկներ, վզակոթներիդ ուտելու եք, ոնց սկսել եք Սերժերի հետ ըտենց էլ ավարտելու եք․ Փաշինյանը՝ նախկին իշխանություններին

Այ դուրսպրծուկներ, վզակոթներիդ ուտելու եք, ոնց սկսել եք Սերժերի հետ ըտենց էլ ավարտելու եք․ Փաշինյանը՝ նախկին իշխանություններին

Երկրի բարձրագույն պաշտոնյաները, ովքեր գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում ստեղ-ընդեղ օտարերկրացիների կոշիկներն են լիզել ու այդ լիզելու համար է, որ վզակոթներին տվել եմ ու հանել գործից, ճիշտ եմ արել: Վայքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախորդ իշխանություններին մեղադրելով սրա-նրա կոշիկները լիզելու մեջ:

«Այսօր կան մարդիկ, որոնց մենք հեղափոխությունից հետո բերել ու պաշտոններ ենք տվել, վստահություն ենք տվել, սակայն նրանց էլ է դուր եկել օտարերկրյա կոշիկների համը: Հիմա էլ եկել են քաղաքական գործիչ են խաղում: Տո այ դուրսպրծուկներ, վզակոթներիդ ուտելու եք: Ոնց սկսել եք Սերժերի հետ ըտենց էլ ավարտելու եք»,- հավելեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանում մեկ տեր կա ու այդ տերը ՀՀ հպարտ քաղաքացին է.

«Օտար երկրների հյուրանոցներում, օտար երկրների իշխանությունների դռների տակ ավելի շատ են քնում, քան՝ իրենց տներում: Անինքնասեր, անողնաշար: Մի հատ էլ գալիս ու ասում են, որ պատիվ ունեն: Դուք պատիվ չունեք, այն ծախել եք օտարներին: Դուք Հայաստանում տեղ, կողմնակից չեք ունենալու, բայց Հայաստանից չեք փախնելու, հատիկ առ հատիկ պատասխան եք տալու»:

  • Կիսվել: