հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:57-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղից դեպի Երևան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1954 թ. և 3 ուղևոր) Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ)․ տուժածներ չկան:

 

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին:

  • Կիսվել: