երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ավինյանը Փրկարար ծառայողի մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանելու մասին որոշում է ստորագրել

Ավինյանը Փրկարար ծառայողի մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Փրկարար ծառայողի մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանելու մասին որոշում է ստորագրել.

 

Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ նախարարություն)՝
1) «Փառքի խաչ Նոյ» մեդալ.
2) «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ.
3) «Անբասիր ծառայության համար» մեդալ.
4) «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալ.
5) «Անվեհեր փրկարար» մեդալ.
6) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալ.
7) «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալ.
8) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալ.
9) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշաններ:
1.1. Սույն որոշմամբ սահմանված մեդալների և կրծքանշանների աստիճանակարգությունը որոշվում է ըստ սույն որոշման 1-ին կետով սահմանված հերթականության:
2. Հաստատել նախարարության՝
1) «Փառքի խաչ Նոյ» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) «Անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) «Անվեհեր փրկարար» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանների շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 9 հավելվածի:
3. Մեդալների և (կամ) կրծքանշանների շնորհման հետ կապված կազմակերպչական և ընթացակարգային իրավահարաբերությունները կարգավորում է նախարարության փրկարար ծառայության կադրերի հարցերով զբաղվող ստորաբաժանումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Կիսվել: