Ժամանակակից քաղաքային կառավարման հիմքում ճշգրիտ տվյալներն են. Ավինյան
Ժամանակակից քաղաքային կառավարման հիմքում ճշգրիտ տվյալներն են։ Վերջին տարիներին ինտենսիվ աշխատում ենք դրանց հավաքագրման և թվայնացման ուղղությամբ, իսկ արդյունքների մի մասն արդեն կարող եք տեսնել Երևանի GIS հարթակում՝
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանիք քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Երթևեկության կառավարման համար տվյալներն առանձնապես կարևոր են, դրանք օգնում են հասկանալ տրանսպորտային հոսքերը, բացահայտել ծանրաբեռնված հատվածներն ու ճշգրիտ որոշումներ կայացնել։
Այս ուղղությամբ արդեն լավ նորություններ ունենք, որոնց մասին շուտով կպատմենք՛՛,-նշել է նա։



