երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ավելի քան կես միլիոն քաղաքացի դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Թովմասյան

Ավելի քան կես միլիոն քաղաքացի դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Թովմասյան

Ավելի քան կես միլիոն քաղաքացի արդեն միացել են ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ստորագրահավաքին, որով նրանք հաստատում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին ԱԺ–ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Թագուհի Թովմասյանը։
«Ստորագրահավաքն իրականացրել ենք մայիսի 3-ից մինչև հուլիսի 20–ը, ու այս ընթացքում մեզ միացան 536 898 մարդ։ Այսքան մարդ իր ստորագրությամբ հաստատեց, որ հայ ժողովուրդը չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանին»,– ասաց նա։
 
Պատգամավորը վստահ է, որ եթե շարունակի ստորագրահավաքը, ապա կհավաքվեն միլիոնավոր ստորագրություններ։

  • Կիսվել: