կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից ևս մեկ անդամ է մանդատից հրաժարվել

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից ևս մեկ անդամ է մանդատից հրաժարվել

Երևանի ավագանու անդամ Կարինե Փանոսյանը մանդատը վայր է դրել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

«Երևան քաղաքի ավագանու անդամ Կարինե Փանոսյանի`ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» Երևանի քաղաքապետի որոշման մեջ ասված է.

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝

դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Կարինե Փանոսյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»:

  • Կիսվել: