հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պատմական եւ իրական Հայաատանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Պատմական եւ իրական Հայաատանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է․ Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական Հայաստանից հրաժարման թեզին։

«Պատմական եւ իրական Հայաատանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։ Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ եւ Արցախի Հանրապետության գոյությունը։ Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։ Ֆորպո՞ստ…

Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին»/ձեւակերպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիեւինն է/: Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։ Կլինի ՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»», - գրել է նա։

  • Կիսվել: