կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ասում եք՝ չենք ուզում թավիշ, ես էլ չեմ ուզում արդեն, այս ընտրություններում մեզ տվեք պողպատե մանդատ. Փաշինյան

Ասում եք՝ չենք ուզում թավիշ, ես էլ չեմ ուզում արդեն, այս ընտրություններում մեզ տվեք պողպատե մանդատ. Փաշինյան

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ կատարեց Նորապատում: 

Հիշեցնենք, նա հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջդրված կուսակցություններից «Քաղացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարն ու վարչապետի թեկնածուն է:

Ժողովուրդը նրան դիմավորեց աղ ու հացով, «Աստված Ձեզ պահապան», «Երյկար տարիների կյանք», «Դուխով», «Մենք Ձեզ հետ ենք», «Մի քիչ խիստ» և այլ կոչերով:

 Փաշինյանն էլ, համտեսելով աղ ու հացից, դիմեց իրեն ծափահարողներին՝

«Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ այդքան շատ խիստ չես, որովհետև նախ իշխանությունը պետք է գործի ժողովրդի տված մանդատի շրջանակներում, 2018թ-ին մենք, մեր թիմը, ես ստացել ենք թավշե մանդատ, հիմա դուք ասում եք՝ չենք ուզում թավիշ, ես էլ չեմ ուզում արդեն, այս ընտրություններում մեզ տվեք պողպատե մանդատ, և մենք այդ պողպատե մանդատը կկատարենք:

Շնորհակալ եմ աղ ու հացի համար, մեզ մի բան եմ մաղթում միայն, որ այս աղ ու հացին արժանի լինենք: Դա մեզ համար պարզապես հաց չի, ուտելիք չի, պարտավորություն է, ես գիտեմ, որ մեզ մոտ ամեն ինչ չի, որ ստացվել է, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ մաքսիմալ օգտակար լինենք ձեզ»,- ասել է նա:

 

  • Կիսվել: