Աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում ամրանում մեր պետությունը. Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։
Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ ձեր ամենօրյա ջանքերի և պատասխանատու վերաբերմունքի համար։
Ձեր ստեղծագործ ու նվիրված աշխատանքն է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք ավելի արդար, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան»։