երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանին ինչ-որ բան ասելու համար բոլորի ուշքը գնում է․ ԱԺ նախագահը՝ իր մասին լուրերի վերաբերյալ

Ալեն Սիմոնյանին ինչ-որ բան ասելու համար բոլորի ուշքը գնում է․ ԱԺ նախագահը՝ իր մասին լուրերի վերաբերյալ

Ինձ անձնական բժիշկ պետք չէ։ Ես արդեն վաղուց ասել եմ, որ եթե օրենքը գա, ես խնդրելու եմ և առաջարկելու եմ, որ դա հաջորդ ԱԺ  նախագահի պարագայում գործածվի: Այս մասին այսօր լրագրողի հետ զրույցում խոսելով ԱԺ նախագահին անձնական բժիշկ տրամադրելու օրենքի նախագծի վերաբերյալ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ։ 

«Հասկանում եմ բոլոր փաթեթներում իմ անունը առանձնացնելու և դրա շուրջ  ինչ-որ բան սարքելու ցանկությունը,  և արդեն անտարբեր եմ վերաբերվում։ Այլևս աշխատելու եմ այդ մանր թեմաների՝ մեքենաների, բժիշկների մասին հարցերին չպատասխանել»,- ասաց Սիմոնյանը ։ 

Լրագրողի նկատառմանը, թե վերջերս Ալեն Սիմոյնաի համար 3 նոր մեքենա էին ձեռք բերել, հիմա էլ ասում են, որ անձնական բժիշկ  է պահանջում, Սիմոնյանը պատասխանեց․ «Այդպիսի բան չկա․ Ալեն Սիմոնյանին ինչ-որ բան ասելու համար բոլորի ուշքը գնում է։ Տպավորություն է, որ ՀՀ-ում մենք սահմանի խնդիր չունե՞նք, անվտանգության խնդիր չունե՞նք, տնտեսության խնդիր չունե՞նք» ։ 

Լրագրողի այն դիտարկմանը, որ եթե այդքան խնդիրներ կան, շատերն ասում են, այդ դեպքում ինչու՞ են ԱԺ նախագահի համար մեքենաներ ձեռք բերում, Սիմոնյանն  արձագանքեց․

«Թող այդ մարդիկ զբաղվեն իրենց գործունեությամբ, թող լուսաբանեն։ Ես ուրախ եմ, որ մեզ մոտ մամուլը ազատ է և ամեն ինչի մասին գրում են, ուղղակի տարբեր մակարդակի խոսակցություններ կան։ Ոմանց դա է հետարքրքում, ոմանց՝ լուրջ հարցեր»։ 

Հարցին, թե ի՞նչ է արվելու Արցախյան հիմնախնդրի մասով, Սիմոնյանը պատասխանեց․ «Սկզբից, երբ սկսեիք Արցախի հարցը տալ, այ այդ ժամանակ կխոսեինք, ոչ թե տարբեր անիմաստ հարցեր»։    

  • Կիսվել: