շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում. Աշոտյան

Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում. Աշոտյան

Այսօր Իսլամաբադում տեղի են ունեցել Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում ընդունված հռչակագիրը վերաբերում է նաեւ Արցախին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

՛՛Երեք կողմերը միմյանց փոխադարձ աջակցությունն են վերահաստատել Արցախի, ինչպես նաեւ Քաշմիրի եւ Արեւելյան Միջերկրականի հարցերում։

Փաստացի թիրախավորվել են Հայաստանը, Հնդկաստանը եւ Կիպրոսը։

Հռչակագիրը խրախուսելու է նաեւ փոխադարձ տնտեսական ներդրումները։

Տվյալ հռչակագրով հայտարարված նման բացահայտ դիրքորոշումները վկայում են ոչ միայն պանթուրքիզմի եւ նեոօսմանիզմի, այլեւ պանիսլամիզմի պրոյեկտների զարգացման նոր վտանգավոր մակարդակների մասին։

Վերջին պատերազմում մեր դեմ կողք կողքի մասնակցած այդ պետությունները փաստացի ստացել են իրենց ռազմական ավարը եւ հավակնում են առավել ընդարձակ ազդեցության, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի դեմ՛՛,-գրել է նա և հավելել, որ աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում։

 

  • Կիսվել: