ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ասել ենք, որ այդ պարագայում ոչ մի դեպքում չենք ստորագրի, մեկը վերաբերել է անկլավներին, մյուսը՝ Հայաստանի տարածքով միջանցքին․ Փաշինյան

Ասել ենք, որ այդ պարագայում ոչ մի դեպքում չենք ստորագրի, մեկը վերաբերել է անկլավներին, մյուսը՝ Հայաստանի տարածքով միջանցքին․ Փաշինյան

«Այո, եղել է կետ, որ մենք հանել ենք և ասել ենք, որ այդ պարագայում ոչ մի դեպքում չենք ստորագրի: Կետերից մեկը վերաբերել է անկլավներին, կետերից երկրորդը վերաբերել է Հայաստանի տարածքով միջանցքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից առաջ քննարկումներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ եղել են գործընկերներ, ովքեր իր այս դիրքորոշումը չեն կիսել. «Ասել են՝ անկլավներով էլ ստորագրի, հետագայում, իհարկե, այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրում, մեր հրաժարականն է պահանջում, բայց դա փաստ է: Մեր քաղաքական թիմի ներկայացացուցիչները հետո ինձ ասում էին՝ պետք է ինստիտուցիոնալ որոշում լինի, որ երկրի ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները պետք  է ձայնագրվեն և հեռախոսային խոսակցությունները բոլորը պետք է ձայնագրվեն, ինչու չի արվել և այլն, դե ինստիտուցիոնալ այնքան բան չի արվել: Ես ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, չեն արձանագրվել, որովհետև, եթե արձանագրվեր, շատ մարդիկ շատ բաներ խոսելու ոչ մի տարբերակ չէին ունենա: Երբ ես ստորագրել եմ, չեմ էլ ասել, որ հարցը քվեարկության եմ դնում, որ չստացվի, թե պատասխանատվությունը ձեր վրա եմ դնում: Ես ասել եմ, որ այս ամենի արդյունքում որոշել եմ ստորագրել այս թուղթը, եղել են մարդիկ, որոնք էմոցիոնալ առումով չեն ցանկացել դա, ես էլ նույնպես, ու այդ մարդիկ էլ այսօր մեր թիմի անդամ են, և մենք մեր ճանապարհն իրար հետ շարունակում ենք, անվանական թույլ տվեք չնշեմ, որովհետև, եթե դեմերի ցանկը հրապարակեմ, կարող է իմ անունն էլ այդ ցանկի մեջ հայտնվի»:

  • Կիսվել: