հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին

Ապրիլի 16-ին Վաշինգտոնում գործընկերոջս՝ Տաթևիկ Գասպարյանի հետ մասնակցել եմ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի 2024 թվականի գարնանային հանդիպումների շրջանակում Խորհրդարանական համաշխարհային ֆորումին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ ֆորումը հիանալի հնարավորություն է ԱՄՀ-ի և ՀԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին և ամբողջ աշխարհի խորհրդարանականներին հանդիպելու և մարտահրավերների մասին բարձրաձայնելու, դրանց լուծումներ փնտրելու, ինչպես նաև գիտելիքներով և զարգացման լավագույն փորձով կիսվելու համար։

«Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային ռազմավարություններ» պանելային քննարկումը, որտեղ բացման խոսքով հանդես է եկել Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիզ Արխիմոնը։ Նա ընդգծել է կին քաղաքական գործիչների դերը կանանց իրավունքների պաշտպանության համատեքստում թիրախային ռազմավարություններ մշակելու, կանանց տնտեսական անկախության համար պայքարելու և ընտանեկան բռնությունից զերծ հասարակություններ կերտելու գործում։

 

Պանելային քննարկման բանախոսների թվում էին նաև Իսպանիայի սենատոր Էսթեր Դելբիոն, Համաշխարհային բանկի գենդերային հարցերով տնօրեն Հանա Բրիքսին, Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Սահար Ալբազարը»,-գրել է պատգամավորը։

  • Կիսվել: