չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Առուշ Առուշանյանի փոխարեն մանդատը կվերցնի Ասպրամ Կրպեյանը

Առուշ Առուշանյանի փոխարեն մանդատը կվերցնի Ասպրամ Կրպեյանը

Ինչպես այսօր արդեն տեղեկացրել էինք՝ Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, Առուշանյանն այս մասին հայտնել է՝  կալանավայրից հայտարարություն տարածելով։

Առուշ Առուշանյանից հետո «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է։

Infoport.am-ի տեղեկություններով՝  Կրպեյանը վերցնելու է մանդատը և իր աշխատանքը հետագայում շարունակելու է խորհրդարանում։ 

Նշենք, որ Ասպրամ Կրպեյանը Թաթուլ Կրպեյանի դուստրն է։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը՝ ով ներկայումս գտնվում է կալանավայրում՝ մի շարք մեղադրանքներով, վերջերս Գորիսում կայացած ՏԻՄ ընտրություններում բացարձակ հաղթանակ է տարել։ 

  • Կիսվել: