շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արթուր Վանեցյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են

Արթուր Վանեցյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են

Արթուր Վանեցյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վաբեցյանը։

Հարցին քննարկվել է արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի վարչապետության հարցը, Վանեցյանն ասել է, որ հիմա առաջնահերթ խնդիր կա՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ ընտրություններ, ինչից հետո կլինեն մյուս հարցերի պատասխանները:

Ամեն դեպքում Վանեցյանը չբացառեց նման սցենարը՝ նշելով, որ քաղաքականության մեջ որևէ բան բացառել հնարավոր չէ, սակայն որևէ բան չի պնդում:

  • Կիսվել: