շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի

Այսօր՝  ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 17:0-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, հրդեհ է բռնկվել 35-ամյա Էդգար Խաչատրյանին պատկանող Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:   Մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը:   Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, բարեբախտաբար, գազաբալոնն էլ չի պայթել:   Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:     

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: