շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արտահերթ ընտրությունների հարցում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ լինել չեն կարող. Մանուկյան

Արտահերթ ընտրությունների հարցում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ լինել չեն կարող. Մանուկյան

Արտահերթ ընտրությունների հարցում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ լինել չեն կարող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններն անհեթեթություն են․

«Ես անձամբ ոչ մի դեպքում չեմ համաձայնի ընտրություններին։ Դա կնշանակի՝ ինքը մարսեց այն, ինչ մինչև հիմա արել է։ Եթե ես լինեի Օնիկ Գասպարյանի փոխարեն, միանգամից կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին»։

  • Կիսվել: