շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Արոնյանը կայծակնային շախմատի ԱԱ-ի առաջատարն է, Մարտիրոսյանը զիջում է 1,5 միավոր

Արոնյանը կայծակնային շախմատի ԱԱ-ի առաջատարն է, Մարտիրոսյանը զիջում է 1,5 միավոր

Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

 12 տուրերից հետո 10 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանն է: Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանն ունի 8,5, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը` 7, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը` 6,5,  Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Պետրոսյանը` 6 միավոր:

 

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը 10 հնարավորից հավաքել են 4 միավոր: Առաջնությունը կեզրափակվի դեկտեմբերի 30-ին:

  • Կիսվել: