երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները եւ հարակից 5 օրենքը:

Նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Օրենքների կիրարկման ընթացքում պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր անձի անձնական տվյալների, ներառյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, արդյունավետ պաշտպանության իրավունքը եւ դրա իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի եւ ընթացակարգերի սահմանումը, անձի տեղեկատվություն փնտրելու եւ ստանալու, հավաքների կազմակերպման սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման բացառումը, յուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Օրենքներով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն համաչափ եւ հստակ. այդ նպատակով առաջարկում ենք, անհրաժեշտության դեպքում, ընդունել լրացուցիչ օրենսդրական եւ ենթաօրենսդրական իրավակարգավորումներ»։

 

  • Կիսվել: