երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեսպանը նշել է, որ 2019 թվականը արդյունավետ տարի էր հայ-շվեդական հարաբերությունների զարգացման տեսանկյունից. այս ընթացքում տեղի են ունեցել տարբեր մակարդակի փոխայցելություններ, երկու երկրների համագործակցությունը նոր որակ է ստացել:

Հանրապետության նախագահը կարևորել է արձանագրված առաջընթացը և նշել, որ փոխշահավետ գործակցության լայն հնարավորություններ կան նաև նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդի անվտանգության և զբոսաշրջության ոլորտներում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Շվեդիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացումն ու ամրապնդումը:

  • Կիսվել: