ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արմեն Սարգսյանն իրեն հերթական անգամ դրսեւորեց լղոզված դիտորդի կարգավիճակում. Զոհրաբյան

Արմեն Սարգսյանն իրեն հերթական անգամ դրսեւորեց լղոզված դիտորդի կարգավիճակում. Զոհրաբյան

Ես չեմ կարծում, որ հակասություններ կան, որովհետեւ գլոբալ հարցում, որ պարտության խորհրդանիշ Նիկոլը պետք է հեռանա, մենք ունենք լիակատար կոնսենսուս: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ընդդիմության հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ ներսում տարբեր ուժերի միջեւ հնարավոր տարաձայնությունների մասին՞

՛՛Բնականաբար, շարժմանմ մեջ տարբեր կուսակցություններ են, որոնք տարբեր քաղաքական գործընթացների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ: Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր օրակարգը, եւ պարտադիր չէ, որ բոլոր հարցերի վերաբերյալ մոտեցումները լինեն նույնական՛՛,-նշեց պատգամավորը:

Նա անդրադարձավ նաեւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու շուրջ զարգացումներին: ՛՛Ես զարմանում էի, որ այս հարթակում փորձեցին Արմեն Սարգսյանին հերոսացնելու կոչեր անել: Արմեն Սարգսյանը շանս ուներ գոնե այս երկրի համար ճակատագրական, վճռորոշ պահին գոնե մեկ անգամ իրեն դրսեւորել որպես երկրի անվտանգության երաշխավոր եւ անել քայլ, որը այստեղ հարթակում կանգնածները չեն մեկնաբանի իրենց օգտին, նիկոլականներն էլ մեկնաբանեն իրենց օգտին: Արմեն Սարգսյանը իրեն հերթական անգամ դրսեւորեց լղոզված դիտորդի կարգավիճակում: Իր խոսքը պետք է լիներ վերջնական՛՛,-ասաց Զոհրաբյանը:

 

  • Կիսվել: