Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիեւի խոսքերը
Սյունիքում կամ ընդհանրապես Հայաստանի տարածքում ոչինչ չի փոխվել, եւ եթե Ադրբեջանի նախագահ Ալիեւը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, դա նկատի ունի, ապա կարելի է ասել, որ նման իրողությունը մեզ համար ընդունելի է։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Եթե նա նկատի ունի ստեղծված իրավիճակը, եւ դրանից ելնելով կարող է պնդել, որ դա իրականություն է, ապա դա մեզ համար ընդունելի է»,-ասաց նա։ Արմեն Գրիգորյանը հավելեց, որ Հայաստանն ընդունում է այս իրողությունը։
Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարել ր, որ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է։