երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ

Արմեն Գրիգորյանը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ

Սեպտեմբերի 6-ին հանդիպել եմ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 
Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն եմ նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը: Ընդգծել եմ միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։

  • Կիսվել: