երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլերի խորհրդականին

Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլերի խորհրդականին

Այսօր՝ մարտի 21-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽՔ գրասենյակից։

Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին։

  • Կիսվել: