հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմեն Ղևոնդյանը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ղազախստանյան համագործակցության հեռանկարները

Արմեն Ղևոնդյանը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ղազախստանյան համագործակցության հեռանկարները

Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանին ընդունել է Ղազախստանի վարչապետի տեղակալ-ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուին։
Հանդիպման ընթացքում, միջպետական բազմաստիճան շփումների և կառուցողական երկխոսության արձանագրվող ակտիվացման համատեքստում դիտարկվել են հայ-ղազախստանյան համագործակցության արդի իրադրությունն ու  զարգացման հեռանկարները։ Գոհունակությամբ արձանագրվել է փոխգործակցության ընդլայնման հարցում երկու երկրների դիվանագիտական առաքելությունների միտվածությունը, այդ թվում՝ նախարար Մ․Նուրտլեուի՝ այս տարվա մարտին Հայաստան կայացած այցի արդյունքների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2024-2025 թվականների գործողությունների մասով ընդունված ծրագրի հաշվառմամբ։
 
Դիտարկվել է ընթացիկ տարում նախատեսվող երկկողմ միջոցառումների ժամանակացույցը։ Պատշաճ ուշադրություն է դարձվել երկկողմ համագործակցության իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցին։ Առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի իրագործման համատեքստում ընդգծվել է տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում երկրների միջև համագործակցության առաջմղման պահանջվածությունը։ Երկուստեք շահագրգռվածություն է արտահայտվել մշակութային-հումանիտար բնագավառում համատեղ նախագծերի իրականացման հարցում։

  • Կիսվել: