Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Սակայն աշխատանքից ազատման վարչապետի որոշում, դեռ չկա:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Դանիելյանը անցած տարի նոյեմբերին էր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։