շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աղազարյանին

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աղազարյանին

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասին երեկվա հաղորդման հետքերով շատ եք կատակում, իսկ ես շատ լուրջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իրեն մի քանի պատճառով: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«1. Որ խիզախություն ունեցավ բանավեճի մասնակցել: Գաղտնիք չէ, որ իշխանույթունները խորհրդարանական ընտրությունների ընթացքում բանավեճերին կրած ծանր ու դրոշմ դարձած պարտություններից հետո խուսափում են բովանդակային քննարկումներից ընդդիմախոսների հետ:

2. Որ օգնեց Արսեն Բաբայանին ապացուցել, որ այս ամբողջ գործընթացը ծայրից ծայր հակասահմանադրական է:

3. Որ ապահովեց հաճելի ուրբաթ երեկո տասնյակ հազարավոր հեռուստադիտողների համար»,- գրել է նա:

  • Կիսվել: