Արման Սահակյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը:
«Ոչ, դեռ որոշում չկա: Եթե լինի, դա գործադիր մարմինը և խորհուրդը կորոշեն, և դուք էլ կիրազեկվեք, բայց ամեն դեպքում «Հանրապետական» կուսակցությունը քաղաքական խրամատը չի լքելու: Մենք դրա մասին արդեն ասել ենք»,- ասաց Սահակյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: