երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արման Բաբաջանյանն առաջարկել է տարեկան երկու անգամ ՀՀ և Արցախի ԱԺ համատեղ նիստեր անցկացնել

Արման Բաբաջանյանն առաջարկել է տարեկան երկու անգամ ՀՀ և Արցախի ԱԺ համատեղ նիստեր անցկացնել

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկել է տարեկան երկու անգամ ՀՀ և Արցախի ԱԺ համատեղ նիստեր անցկացնել.

"Հայաստանն ու Արցախը պատերազմից հետո, աղետալի պարտությունից հետո պիտի միասին լինեն առավել քան երբևէ։ 

Մեզ պետք է հասունություն, որպեսզի այդ միասնությունն ու մեր միասնական օրակարգը չպայմանավորենք օրվա որևէ իշխանության հետ՝ լինի Արցախում կամ Հայաստանում։

Հանուն Արցախ-Հայաստան միասնության և միասնական նպատակների, այսօր նամակով դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին՝ տարեկան երկու անգամ ՀՀ և Արցախի ԱԺ համատեղ նիստեր անցկացնելու առաջարկով":

  • Կիսվել: