ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սոբհանին խորհուրդ է տվել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հարցն ուղղել ՌԴ դեսպանին

Սոբհանին խորհուրդ է տվել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հարցն ուղղել ՌԴ դեսպանին

Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը և խորհուրդ տվել այդ թեմայով հարցերն ուղղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին։

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին ազդանշանները հաշվի առնելով՝ Իրանի համար ռիսկեր չկա՞ն արդյոք՝ Սոբհանին նշել է, որ եթե ​​Իրանի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ որևէ քայլ ձեռնարկվի, Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի:

 

  • Կիսվել: