ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Արկադի Տեր-Թադեւոսյանն առաջարկում է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել

Արկադի Տեր-Թադեւոսյանն առաջարկում է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել

Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, ում անունն անքակտելիորեն կապվում է 1992 թվականին Շուշիի ազատագրման օպերացիայի հետ, առաջարկում է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելու համար:

Գեներալը կոչ արեց անել հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու կայունությունն ու պետականությունը, չտրվելու էմոցիաների, որոնք էլ ավելի են խորացնում իրավիճակը: Նրա գնահատմամբ՝ հնարավորություն կա համախմբելու առողջ ուժերը՝ ծանր վիճակից դուրս գալու համար: «Դուք բոլորդ գիտեք, որ ես հասարակ սպա եմ, ես որեւէ քաղաքական եւ անձնական շահ չունեմ: Բոլորին կոչ եմ անում լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից վեր: Իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքացիական խորհուրդ ստեղծել, որի կազմում կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հանրությունը»,-ասաց Տեր-Թադեւոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով իր վրա վերցնել խորհրդի համակարգման գործառույթը: Նրա առաջարկով՝ խորհուրդը կարող է գտնվել իր գրասենյակում Արշակունյաց 5 հասցեով:

 

  • Կիսվել: