հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արևմուտքն ու Ռուսաստանն առաջին անգամ կատարել են բացահայտ խաղադրույքներ Հայաստանի ներքաղաքական ընտրական պայքարում․ Զուրաբյան

Արևմուտքն ու Ռուսաստանն առաջին անգամ կատարել են բացահայտ խաղադրույքներ Հայաստանի ներքաղաքական ընտրական պայքարում․ Զուրաբյան

Արևմուտքն ու Ռուսաստանը առաջին անգամ կատարել են բացահայտ խաղադրույքներ Հայաստանի ներքաղաքական ընտրական պայքարում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Սա սրում է իրավիճակը Հայաստանում, պառակտում մեր ազգը արևմտամետների և ռուսամետների: Մի քայլ է մնացել, որ Հայաստանը դառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդավորված (պրոքսի) պատերազմի կռվադաշտ: Այս «հիբրիդային պատերազմի» սադրիչը Նիկոլ Փաշինյանն է:

Մենք, անկախականներս, 1991 թվականից երկրի արտաքին քաղաքականության հիմքում դրել ենք բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման դոկտրինը:

«Հայաստանի խելամիտ ուղի» մեր նախընտրական ծրագրում ներառված է «Երկիր-կամուրջ» նախագիծը, որը ձգտում է Հայաստանում հակամարտող գերտերությունների շահերի ներդաշնակման, և երկաթուղային «Զանգեզուրյան հանգույցի» կառուցման գաղափարը:

Եթե ցանկանում եք Հայաստանը փրկել վերահաս «հիբրիդային» պատերազմից, ընտրեք մեր անկախական քաղաքական ուժի «Խելամիտ ուղին»: Մենք թույլ չենք տա երկրի պառակտումը օտարածին օրակարգերի բաժանարար գծով»,-նշել է նա:

  • Կիսվել: