ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արդեն իսկ կան քրեական գործեր և ձերբակալված, կալանավորված անձինք. Ալեքսանյանը՝ վարչապետի՝ 5-րդ շարասյան վերաբերյալ հայտարարության մասին

Արդեն իսկ կան քրեական գործեր և ձերբակալված, կալանավորված անձինք. Ալեքսանյանը՝ վարչապետի՝ 5-րդ շարասյան վերաբերյալ հայտարարության մասին

Վարչապետի՝ պատերազմի ժամանակ 5-րդ շարասյան գործունեության հետ կապված այսօրվա հայտարարությունը փոքր ինչ գրգռել է շարասյան տարբեր «քաղաքական հաստիքներ» ունեցողների նյարդերը։ Այնինչ, հայտարարությունն առավել քան պարզ էր։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանանը, մասնավորապես, գրելով․

«Եղելությունը՝ նույնպես։ Արդեն իսկ կան քրեական գործեր և ձերբակալված ու կալանավորված անձինք, ովքեր անցնում են, օրինակ՝ ազատագրված ռազմական կարևորության բարձունքը թողնելու հրաման տալու, տարբեր տեղանքների՝ այդ թվում Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով։ Էլ չեմ խոսում այն համատարած պարտվողական քարոզի մասին, որը եղել է պատերազմի ողջ ընթացքում և ուղեկցվել «հողերը տված ա, սա մսաղաց ա, փախեք» բառերով։

Այս առումով ևս, ինչքան տեղյակ եմ կան քրեական գործեր և հայտնի դերակատարներ։ Այն, որ վերոնշյալը մի շարք այլ դրվագներ չէին կարող լինել պարզապես որոշ անձանց բուռն ինքնագործունեություն, այլ հստակ կորդինացվել են մեկ կետից, կարծում եմ կասկած չի հարուցում։ Ու սա ամրապնդվում է նաև այս գործերով անցնող որոշ անձանց՝ 5-րդ շարասյան «լրատվական» բրիգադից ստացած աջակցությամբ՝ պաշտպանող հոդվածների տեսքով։ Ես ինքս, հիմնելով թե' բաց աղբյուրների ու թե' դրանցից դուրս տեղեկատվության իմ ունեցած չաբաբաժնի վրա, լիովին կիսում եմ վարչապետի այս տեսակետը։

Եվ լինելով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի ու հետևաբար նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ՝ ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի քննիչ հանձնաժողովը հետամուտ լինի այս հարցի բոլոր հանգամանքների ու կողմերի ուսումնասիրությանը»։

  • Կիսվել: